«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Պոեզիա, որ կոչվում է մահարիական

Պոեզիա, որ կոչվում է մահարիական
31.07.2024 | 17:06

Գուրգեն Մահարին ստեղծագործել է ոչ միայն պոեզիայի, արձակի ժանրում։ Դա գրողին բերել է ավելի լայն ճանաչում, բայց անարդարացիորեն ստվերել է նրա պոեզիան։ Այդ մասին նա գրել է Շ.

Շահնուրին.

«Եթե ես արձակ չունենայի, իմ չափածոն պիտի գնահատվեր ըստ արժանվույն, բայց իմ արձակը... խիստ լեզվով ասած` դարձավ իմ գերեզմանափորը»։

Չնայած դաժան ինքնագնահատականին` Մահարին ամենից առաջ բանաստեղծ էր, ոչ միայն այն պատճառով, որ իր գրական առաջին քայլերը կատարեց պոեզիայում, այլ նաև այն, որ բոլոր ժանրերում նա շարունակեց մնալ բանաստեղծ։

Մահարու պոեզիան ըստ արժանվույն գնահատված չէ։

Բացի ստեղծագործական բազմաժանրությունից, կար նաև մեկ սյլ պատճառ...Անվիճելի է, որ ոչ մի բանաստեղծ չի գրում հավասար ուժի բանաստեղծություններ։ Մահարու բանաստեղծական ժողովածուները կամ վերաբերել են կամ ստեղծագործական առանձին շրջաններին («Տիտանիկ֊1», «Բարդիներ»), կամ ամփոփել են («Մրգահաս», «Հնձաններ» երկերում):

Հատընտիրը կազմված է զուտ ժամանակագրական կարգով` 20-30-ական թվականներ, սիբիրյան տարիներ և վերջին շրջան։

Տրակտորի և չուգունի ներբողման տարիներին Մահարին հավատարիմ մնաց քնարերգությանը։

Ի հեճուկս գիական նորօրյա վարչարարների` նա առաջնությունը տալիս էր հույզերին և ապրումներին։ Ընթերցողին դա կարող է թվալ անհիշարժան, բայց դա այդպես չէ։

«Պրոլետպռոզիան» ժխտում էր անցյսլի ժառանգությունը, դասականներին:

Իսկ Մահարին, որպես ժխտման ժխտում գրում էր հուզառատ գազելներ, ձոնում դրանք Թումանյանին, Հովհ. Հովհաննիսյանին, Վ. Տերյանին.... և դեռ ժպտում հեգնական, մահարիական ժպիտով:

Չարությամբ գրականություն չի ստեղծվում։

Անհիշաչար է Մահարու սիբիրյան պոռզիան։

«Անժամկետ» աքսերի տարիներին գրվեց մնայուն գործերի մի ամբողջ շարք, որոնցում առաջնայինը բանաստեղծի «ես»-ն էր.

Բայց սովոր է իմ հոգին որսալ լույս ու ջերմություն,

Անգամ մթնում ու ցրտում,

Մե՛ղր նյութել այն ծաղկից, որից օ՛ձն է շինում թույն,_

Գյուղ իմ տնակ իմ սրտում...

Վերջին մեկուկես տասնամյակում գրողը հազվադեպ էր դիմում պոեզիայի ժանրին։ Եկավ մի պահ, երբ նա, ձեռնամուխ լինելով «Հնձաններ» ժողովածուի հրապարակմանը գրեց.

«Սրանով էլ երևի վերջանա իմ և չափածոյի մուսաների իդիլիական խաղաղ կենակցությունը»։

«Հասակ մը կա մեր կենաց մեջ», երբ չափածոյի մուսաները վերածվում են հորաքուրների և մորաքույրների, և ավելի հաճախադեպ են

«ընտանեկան անհամությունները։ Ես այլևս չեմ կարող «Մրգահասի» ուժով գիրք գրել, իսկ իջնել նրա մակարդակից, չեմ ուզում։ Խնայում եմ ոչ միայն իմ ընթերցողին, այլև ինձ»։

Բայց չանցած մեկ տարի` խոստումը դրժվեց. գրեց քնարական բանաստեղծությունների շարք. «Ըստ երևույթին, մուսաները չեն սիրում կանխակալ որոշումներ»։

Եվ... շարունակեց դրժել։ Ավելին` երդմնազանցությունից հետո բացառապես նրա գրչի տակից դուրս եկան մնայուն գործեր։ Գերակշռում էին խոհական բանաստեղծությունները` լուսավոր և մղձավանջային վերհուշները, կյանքի անցողիկության, չարի ու բարու մտորումները։

Իր ստեղծագործական ողջ կյանքը Մահարին նվիրել է ծննդավայրին։ Վանի կորուստը, Մեծ Եղեռնը անբուժելի, սպիացած վերքեր էին։

Ծննդավայրին նվիրեց իր գլուխգործոցը`

«Այրվող այգեստաններ» վեպը և.... բանաստեղծական վերջին տողերը.

...Չէ՛, թող բացվեն դռներն հուսո,

ՈՒ մշուշն այս չար` հալածվի,

Շողա արևն երկնից ծավի,

Լցվի արար աշխարհ լույսով,

Որ ես վերջին, վերջին խանդով,

Առած քնարն իմ որբացած`

Երգեմ արև, գինի ու հաց

ՈՒ Վարագա լեռն իմ տրտում։

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Այո՛, դրամատիկ կյանք, ապրած բարդ ժամանակաշրջան

«անժամկետ աքսոր»` թողած ծեր մայր, կին ու երեքամյա որդի.

ՈՒ՞ր ես դու իմ մանկիկ,

ՈՒ՞ր ես դու հիմա,

Չես հիշում, անգին իմ,

ՈՒնեիր մի հայր...

Մանկիկ, որ մանկության և պատանության տարիներին կրեց կյանքի բոլոր դժվարությունները, բայց մահարիական գեներն ուժեղ էին, մեծացավ արժանավոր զավակ. ամբողջ իր գիտակցական կյանքը նվիրեց Մահարու գրականությանը. գիշեր֊ ցերեկ աշխատում էր ձեռագրերի վրա, միայն հրատարակելը չէր, նաև հետազոտություններ, հուշագրումներ, ծանոթագրություններ... Եվ ակադեմիական 17 հատոր, լրացուցիչ18-ը հրատարակվում է... Մոմի նման սպառվեց ու հանգավ արժանի հայ, որդի Գրիգոր Գուրգենի Աճեմյանը...

Ցավակցում եմ մահարիական ոգին ամուր պահած նրա արժանավոր ընտանիքին, զավակներին, թոռներին, նրա կիսատ թողած գործը կշարունակի նրա Բիայնա թոռնուհին։

Խաղաղ և վաստակած հանգիստ Գրիգոր Աճեմյանին։

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4806

Մեկնաբանություններ